|
Հարձակում ՀԵՏՔ-ի խմբագրի վրա
[ 17 Նոյեմբերի 2008 | 20:40 ] հասարակություն |
Նոյեմբերի 17-ին, ժամը ութին մոտ Բյուզանդի փողոցի վրա (Վերնիսաժի տարածքում) երկու անծանոթներ հարձակվել են «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» օն-լայն շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա: Մինչ նրանք քաշքշել են լրագրողին, մի երրորդ անձ հեռվից քարով խփել է նրա գլխին` պատճառելով լուրջ վնասվածք: Հարձակվողները պատռել են Էդիկ Բաղդասարյանի հագուստը, որը դեպքից հետո այդ տեղանքում հայտնաբերել չհաջողվեց: Նրանք խլել են նաեւ լուսանկարչական խցիկը: Ականատեսների կանչով դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բժիշկներն ու Կենտրոնի ոստիկանության մի աշխատակից: Տեղում օգնություն ցուցաբերելուց հետո Էդիկ Բաղդասարյանին տեղափոխել են հիվանդանոց: Լրագրողը դժվարանում է նշել դեպքի հնարավոր պատճառները, թեեւ չի բացառում, որ դա կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ:
yes &anachm em Baghdasaryanin miayn ir site-ic u nyuteric, inq[ mec gorc a anum, inq[ mec mard a, yerevi qajutyamb kareli a iren hamematel Monte Melkoniani het...
iranq mer bresti amroci pashtpannern en...